Վահրամ Բարսեղյան
Արտաքին տեսք
Վահրամ Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Վահրամ Միքայելի Բարսեղյան (մարտի 6, 1966, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1990 թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։
- 1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
- 1993-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1989-1998 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ արհեստակցական միության նախագահ։
- 1995-1998 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի խորհրդական։
- 1998-2003 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ։
- 2003-2007 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
- 2007-2008 թթ. - ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ։
- 2008 թ. օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի պաշտոնից[1]։
Նախորդող Ֆելիքս Ցոլակյան |
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյան 2003-2007 |
Հաջորդող Արտաշես Բախշյան |
Նախորդող Ֆելիքս Ցոլակյան |
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյան 2007- 20 օգոստոսի 2008 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Գագիկ Խաչատրյանը որպես ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
|
|